Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մի շարք գյուղերում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով գրեթե ամբողջությամբ վնասվել է բերքը:

NEWS.am-ին Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը հայտնեց, որ վնասի չափը դեռ հայտնի չէ, բոլոր գյուղապետերը կարկուտի մասին տեղեկացրել են մարզպետարանին եւ համապատասխան պատկան մարմինները:

Ըստ Shamshyan.com-ի՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արագածավան գյուղում: Գյուղացիները փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել: