«Հրապարակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն անհետացել է։ Նա ոչ խորհրդարան է գալիս, ոչ էլ կուսակիցների զանգերին պատասխանում։

Շատերը զարմացել են՝ նրան չտեսնելով մտերիմ ընկերոջ՝ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին։ Փոխարենը ներկա է եղել մեկ այլ նեղացած՝ Հովիկ Աբրահամյանը, ով լավ քեֆ է արել։ Իշխան Զաքարյանը նաեւ Համահայկական խաղերի կոմիտեի նախագահն է։ Ամառային խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, վերջինը եղել է 2015թ․ օգոստոսին, Արցախում։ Այնպես որ, մինչեւ հաջորդ խաղերը՝ 2019 թ, իշխանությունը պետք է Զաքարյանի սիրտը շահի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում