Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 217 հասցեում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ժամը 00:51-ին հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան:

Պարզվել է, որ այրվում են Խորենացու փողոցի թիվ 219/1 եւ 219/2 հասցեներում գտնվող տների տանիքները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:24-ին, մարվել՝ 01:53-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 219/2, թիվ 219/21 եւ թիվ 219/1 տներում:

Ամբողջությամբ այրվել է թիվ 219/1 տունը` գույքով (մոտ 80 քմ), թիվ 219/2 եւ թիվ 219/21 տների տանիքների փայտյա կառուցատարրերը (համապ.` 60 եւ 50 քմ):