Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19.30-ի սահմաններում Բերքանուշ գյուղում բախվել են ՎԱԶ 2101 մակնիշի մեքենան ու կվադրացիկլը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 տուժածի Արտաշատի հիվանդանոց են տեղափոխել, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը փորձում է պարզել ՎԱԶ 2101-ի վարորդի, վիրավորի եւ մահացածների ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները պատմել են, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին. 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն ու 13-ամյա Գոռ Խաչատրյանը: