Համբուրգում G20-ի հանդիպման ժամանակ երկրների առաջնորդներին կանանցից առանձին են նստեցրել, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է Մելանյա Թրամփի կողքին, հաղորդում է Daily Mail-ը: Թրամփերը Պուտինին առաջին անգամ էին հանդիպում:

Երեկոյան ընթրիքի ժամանակ Պուտինը Մելանյա Թրամփի կողքին է հայտնվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նստել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողքին:

ԱՄՆ առաջին տիկինը, որը Միացյալ Նահանգներում է մեծացել, մի քանի լեզու գիտի, այդ թվում՝ գերմաներեն: Պուտինը նույնպես խոսում է գերմաներեն: