Երեւանում, հուլիսի 9-ին, ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ եւ 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1747 Տ համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 35 VL 709 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախման հետեւանքով գլխիվայր շրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել են ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։