«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում հետաքրքիր մոտեցում կա` գործել հնարավորինս անաղմուկ եւ չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:

Իրավապահների մասնակցությամբ այս միջադեպը շատ ավելի սուր է ընկալել իշխանական վերնախավը, որը փորձում է հանրության աչքում քիչ կարեւորել դատական գործընթացը: Ասում են` հիմա էլ իշխանությունում ամեն ինչ անում են, որ այս «արտակարգ պատահարը» արագ ու հեշտ հարթվի, ճիշտ այնպես, ինչպես այս դատավարության հետ կապված այլ խնդիրներ: Ասում են նաեւ, թե իշխանությունը գնում է գործընթացը դանդաղ «մաշեցնելու» ճանապարհով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում