Ռուսաստանի Դաշնությունում այսօր՝ հուլիսի 11-ին, հայկական ավտոմեքենա է վթարվել, ինչի հետեւանքով 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հայտնել է, որ Ստավրոպոլի երկրամասում ժամը 13:55-ին Երեւան-Անապա ուղեւորվող Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղեւորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը եւ 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի: Մյուսներն այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: