Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Գրիբոյեդովի 60 հասցեի մոտ՝ «Գլոբալ Գոլդ» ընկերության դիմաց, բախվել են 25-ամյա Հովհաննես Մասումյանի վարած Daewoo Damas մակնիշի 911 VV 91 համարանիշի և 36-ամյա Արտյոմ Կոպտելի վարած Lexus մակնիշի 34 FP 745 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Daewoo-ն կողաշրջվել է, իսկ վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել եմ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի