«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է մեղքը եւ խնդրել է դատաքննությունը իրականացնել արագացված կարգով: Արդյունքում, նրան դատապարտել են մեկ տարի ժամկետով, սական պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան, եւ նա ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո հարուցված քրեական գործի մի մասը կարճվեց, քանի որ ծեծկռտուքի մասնակիցները հաշտվել էին, բայց քանի որ փոխգյուղապետի կողմից գործադրվել էր նաեւ ապօրինի զենք, եղել էր այդ զենքից մարմնական վնասվածք ստացող, որոշվեց դրա ընթացքն այդպես լուծել: Ահա սա էլ Սերժ Սարգսյանի խոստացած արդար Հայաստանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում