Արարատի Արեւշատ գյուղի հողամասում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված կնոջ դի: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւշատի գյուղապետ Գոգոլ Նիկոլյանը: Նա նշեց, որ կնոջ մասնատված դին եղել է գյուղի միջով անցնող ջրանցքի խողովակների մեւ, երբ խողովակները պայթել են՝ ջրի հոսքի հետ դին հայտնվել է հողատարածքում եւ հենց այնտեղ էլ հայտնաբերել են այն:

«Թե ում դին է, դեռ պարզ չէ, շատ հին է, մասնատված: Փաստորեն եղել է խողովակների մեջ, երբ դրանք տրաքել են, ջրի հոսքը բերել է հողամաս»,-ասաց գյուղապետը:

Կնոջ ինքննությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: