Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հուլիսի 11-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 1.7 տարեկան երեխան մահացել է հոսանքահարման հետեւանքով։

NEWS.am-ի տեղեկություններով, տղայի մայրը լվացք անելիս է եղել հին լվացքի մեքենայով, այն շրջվել է, ջուրը թափվել է, հատակին կանգնած երեխան հոսանքահարվել է եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին: