Հայաստանի Հանրապետության նախագահը սիմվոլներից մեկն է և նրա լուսանկարը միշտ փակցվել է դպրոցներում, ինչպես մնացած սիմվոլները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի լուսանկարը դպրոցներում փակցնելու համար 15 միլիոն դրամը շատ չէ՞ և հնարավոր չէ՞ այդ գումարը վերանայել: «Հայաստանի Հանրապետության նախագահի, ոչ թե Սերժ Սարգսյանի»,- ի պատասխան նկատեց նախարարը, ապա հավելեց, որ չեն պատրաստվում վերանայել նախագահի լուսանկարը դպրոցներում փակցնելու ավանդույթը, քանի որ դա ընդունված է աշխարհի բոլոր երկրներում: ՀԻշեցնենք, որ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն օրերս բարձրաձայնել էր, որ Սերժի Սարգսյանի նկարները իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ։