Իսպանական «Սևիլիան» պաշտոնական կայքում հայտնել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Նոլիտոյին ձեռք բերելու մասին:

30-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և անդալուսցիների հետ կքնել երեք տարվա պայմանագիր: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2016 թվականին, սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի հիմնկան կազմում:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 30 խաղում Նոլիտոն խփել է 6 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: