Լոռու մարզում մայրն ու աղջիկը Դեբեդ գետն են ընկել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 15:30-ի սահմանում Շնող-Քակո գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել: Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ գետի երկայնքով մեկ: Աշխատանքները ղեկավարում է Թումանյանի հրշեջ-փրկաարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը: