«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.

1. Ս.թ. հուլիսի 18-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Գանձակ, Արծվաքար, Հացառատ թաղամասերի,

2. Ս.թ. հուլիսի 19-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: