Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները հրապարակված եւ արդեն պարզ է, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր, իհարկե` վճարովի ուսուցման համակարգում:

Որոշ մասնագիտությունների դեպքում այդ տեղերը գրեթե այնքան են կամ նույնիսկ ճիշտ այնքան, որքան ի սկզբանե հատկացված է եղել:

Երեւանի պետական համալսարանում թափուր տեղերի պատկերը, մասնավորապես, հետեւյալն է.

ֆիզիկա` 47 տեղ` 50-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ)

քիմիա` 24 տեղ` 26-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ)

ֆարմացիա` 33 տեղ` 68-ից (ուսման վարձը` 540 հազար դրամ)

կենսաֆիզիկա եւ կենսաինֆորմատիկա ` 30 տեղ` 33-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ)

սերվիս` 55 տեղ` 125-ից (ուսման վարձը` 540 հազար դրամ)

տնտեսագիտություն` 80` 130-ից (ուսման վարձը` 650 հազար դրամ)

հայոց լեզու եւ գրականություն` 31 տեղ` 120-ից (ուսման վարձը 430 հազար դրամ)

միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու` 40 տեղ` 40ից (ուսման վարձը` 430 հազար դրամ)

անգլերեն լեզու եւ գրականություն` 52 տեղ` 135-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ)

աստվածաբանություն` 38 տեղ` 45-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ)

եկեղեցաբանություն` 25 տեղ` 25-ից (ուսմնան վարձը` 430 հազար դրամ)

Իսկ օրինակ ԵՊՀ միջազգային հարաբերություններ եւ իրավագիտություն մասնագիտությունների համար հատկացված բոլոր 140-ական տեղերը զբաղեցված են: Առաջին դեպքում ուսման վարձը կազմում է տարեկան 650 հազար դրամ, երկրորդ մասնագիտությունը սովորելու համար ուսանողը տարեկան պետք է վճարի 870 հազար դրամ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Երեւանի կրթահամալիր)

տնտեսագիտություն` 47 տեղ` 120-ից (ուսման վարձը` 522 հազար դրամ)

շրջակա միջավայրի պաhպանություն` 23 տեղ` 24-ից (ուսման վարձը` 402 հազար դրամ)

էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա եւ էլեկտրատեխնոլոգիաներ` 21 տեղ` 42-ից (ուսման վարձը` 420 հազար դրամ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

տնտեսագիտություն` 127 տեղ` 186-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ)

հաշվապահական հաշվառում եւ հարկում (ըստ ոլորտի)` 25 տեղ` 190-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ)

վիճակագրություն` 17 տեղ` 38-ից (ուսման վարձը` 500 հազար դրամ)

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

պատմություն` 51 տեղ` 85-ից (ուսման վարձը` 315 հազար դրամ)

հասարակագիտություն` 44 տեղ` 48-ից (ուսման վարձը` 315 հազար դրամ)

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու եւ գրականություն` 99 տեղ`153-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ)

մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու եւ գրականություն` 49 տեղ` 49-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ)

սերվիս` 103 տեղ` 124-ից (ուսման վարձը`400 հազար դրամ)

քաղաքագիտություն` 49 տեղ` 54-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ)

լրագրություն` 34 տեղ` 34-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ)

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանից տեղեկացանք, որ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները կարող են տվյալ բուհում հայտագրվել մինչեւ հուլիսի 20-ը: Հուլիսի 20-25-ը կանցկացվի թափուր տեղերի մրցույթ, եւ արդեն հուլիսի 25-ին բուհերում կհրապարակվեն նոր մրցույթի արդյունքները:

Պետական բուհերին հատկացված է եղել 14 տեղ, ընդունվել է 8 հազար 266 դիմորդ, որից 1212-ը` պետպատվեր ուսուցման համակարգ:

Թափուր տեղերի ցանկում նշված են այն թվերը, որոնք ներկայացել են բուհերը` նոր մրցույթի համար: Այսինքն` հնարավոր է, որ չհամալրված տեղերը շատ քավելին են, քան այստեղ բերված թվերն են: