Կոտայքի մարզում, հուլիսի 16-ին, մահվան ելքով վթարի մասին նոր մարմանասներ են հայտնի դարձել: Նշենք, որ ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում իրար էին բախվել 54-ամյա Գագիկ Ե.-ի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի եւ 29-ամյա Դավիթ Մ.-ի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Ֆոլքսվագենի» վարորդ Դավիթ Մ.-ն եղել է ոչ սթափ վիճակում: Քննիչի որոշմամբ Դ. Մայիլյանը ենթարկվել էր բժշկական փորձաքննության եւ պարզվել էր, որ նրա խմածության աստիճանը 0.55 տոկոս է եղել։ Պարզվել է նաեւ, որ հաջորդ օրը հիվանդանոց է դիմել բուժօգնության նաեւ Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը։

Պարզվել է նաեւ, որ այդ օրը վարորդ Դավիթ Մ.-ն Նոր Հաճնում իր ընկերների հետ նշելիս է եղել իր ծննդյան օրը, իսկ մահացած 30-ամյա Ալիսա Մաթեւոսյանը 3 անչափահաս երեխաների մայր էր։

Նշենք, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին՝ 1987 թ. ծնված Ալիսա Մաթեւոսյանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր։