Հուլիսի 20-ին, ժամը 10:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Միկրոշրջան թաղամասի թիվ 30-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Հ. Գ.-ի բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է՝ 1955 թ. ծնված Հ. Գ.-ի դին