Հուլիսի 22-ին, ժամը 16:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու թիվ 2/1 հասցեում գտնվող արտադրամասում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: