Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքում բացվել էհանրային լողափ՝ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ։

Բացման արարողությանը ներկա էին մի շարք պաշտոնյաններ, նրանց թվում էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը, վերջինս լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Սեւանի լողափերի մասին, ասաց, որ լողափեր կան, որոնցից գոհ է, լողափեր էլ կան, որոնք ուշադրության կարիք ունեն․ «Տեղեր կան, որ գոհ եմ, տեղեր էլ կան, որ ուշադրության կարիք ունի։ Ինչ վերաբերվում ա էս մասին, բավական մեծ գործ ա արված, ստեղծված ա մի բան։ Ամեն ինչ միանգամից չի լինում; Դժգոհություններից չխոսենք էլի, երբ որ տրամադրվում ենք դժգոհությունից խոսելու կամա թե ակամա ամեն ինչ գալիս ա վատին։ Եկեք լավատես լինենք»։

Անդրադառնալով այն հարցին, թե որոշ ժամանակ է արդեն Տարոն Մարգարյանի խորհրդականն է, ի՞նչ խորհուրդներ է հասցրել տալ քաղաքապետին, Գոռ Վարդանյանը չպատասխանեց․ «Եթե հետեւում եք մամուլին, պետք է տեսնեք՝ մեկ շաբաթվա ընթացքում ինչ գործ ա արվել»։

-Հնարավո՞ր է Ձեզ քաղաքականության մեջ տեսնենք։

-Կարծում եմ՝ մենք բոլորս ենք քաղաքականության մեջ։ Համենայնդեպս մեր լավ գործով, միասնական գաղափարախոսությամբ բոլորս քաղաքական մարդիկ ենք:

-Երբ Գագիկ Բեգլարյանն էր քաղաքապետ էր դուք այդ ժամանակ եւ խորհրդական էիք, նրա հետ էր հեշտ աշխատե՞լը թե՞ Տարոն Մարգարյանի։

-Ի՞նչ եք ուզում ինձանից լսեք։

-Դուք խուսափո՞ւմ եք պատասխանից։

-Ես ոչ մի բանից չեմ խուսափում։

Մանրամասները՝ տեսանյութում։Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=152199&l=am/