Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում կանցկացնի` մրցելով «Արարատի» հետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին «Ալաշկերտ» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 18:30-ին:

Հիշեցնենք, որ առաջնության առաջին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին», իսկ «Արարատը» օգոստոսի 6-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: