Ռուսստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը, հայտնում է Gazeta-ն։

«Վավերացնել Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասվում է փաստաթղթում։