Հուլիսի 25-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար ահրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պիթոն տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հուլիսի 25-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 50 տան ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան մոտակա ավտոտնակում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 25-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցի 11-րդ տան բակում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 25-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: