Վատ տենդենց եմ նկատում։ Պաշտոնյաների նկարները տեղադրում են ադրբեջանական անձնագրերի վրա ու տարածում են։

Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը կալրելի է քննադատել, բայց այս պահին նա պետության վարչապետն է ու որևէ կերպ չի կարելի նման մեմեր տարածել։ Շարմազանովը Խորհրդարանի փողխոսնակն է ու նրա անձի մասով էլ չի կարելի նման բան անել։

Քննադատությունը պետք է առողջ լինի։ Փաստացի պետության ղեկավարը Փաշինյանն ու պետք չի իր անունը կապել թշնամու հետ։ Ի վերջո պատերազմական իրավիճակում գտնվող պետություն ենք ու քաղաքականությունն ապազգային քայլերով չպետք է համեմվի։

 Էդգար Խաչատրյան՝ Ֆեյսբուք