Մարտի 7–ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։

Նա նշեց, որ տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։


Էլբակյանի խոսքով՝ տուժած սակրավորը Սիրիայում առաքելություն էր իրականացնում փետրվարի 8–ից։ Նա հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած 83 հոգուց բաղկացած խմբի կազմում էր։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: