Ավստրալիայում մայրը լուսանկարել է իր երեխաներին և հետո սարսափել է` տեսնելով, թե ինչ կա այդ նկարում:

Լուսանկարը շատ է դուր եկել կնոջը մինչև այն պահը, երբ նա նկատել է այնտեղ աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկին: Դրա խայթոցից հետո մարդը մահանում է մի քանի րոպեների ընթացքում: Օձերի խայթոցներից մահերի 41%-ը բաժին է ընկնում հենց այս տեսակին:
Լուսանկարը մեկնաբանել է օձերի մասնագետը: Նա նշել է, որ օձը նկատել է երեխաների մոտենալը, բայց ոչինչ չի արել, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ օձերն ագրեսիվ չեն: