Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված և հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը: Մարկ Սաղաթելյանը տառապում էր սուր լեյկոզով, որն էլ պատճառ էր  դարձել գլխուղեղի արյունազեղման: Տեղափոխվելով «Նաիրի» բժշկական կենտրոն, մահացավ՝ այդպես էլ կոմայից դուրս չգալով:

Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ–ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է  1971թ.–ի սեպտեմբերի 1–ին։ 1988թ.–ին ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։

Այս բարի մարդու մահը վշտացրեց ամբողջ հայությանն ու նրա ընկերներին: Բոլորս մինչ այժմ ցավում ենք այս կորստի համար: Բայց Մարկի նման ուրախ մարդուն անհրաժեշտ է հիշել միայն ուրախությամբ և սիրով: