Ուժը երբեք չի գալիս «վերևից». այն Զարգացնում է իր մեջ մարդը՝ իր ամենօրյա աշխատանքով, ինքն իրեն հաղթահարելու ձգտումով ու կամքի կոփումով։ Կյանքն օր օրի դառնում է անհնարին։ Կյանքը հաղթահարելու ու կյանքին հաղթելու միակ նախապայմանը անդադար սովորելն է, կրթվելը, զարգանալն ու կիսվելը՝ «ունեցածով»։

Դա է ինձ համար մարդու առողջությունն ու նրա հարատև «արյան շրջանառությունը»։ Որքա՜ն բացասական լիցքեր ենք նետում երկինք, որոնք վերադառնալու են ու հարվածեն առաջին հերթին «նետողին».....

Ստեղծել,կառուցել, ամրացնել՝ հոգին թե մարմինը- ահա իմ հավատամքը։

Նազենի Հովհաննիսյան