Այն,ինչ շատ է պակասում այսօր հայկական «կինոյում», ես գտնում եմ Թատրոնում. ճաշակ, գեղագիտություն, նոր աշխարհ, դերասանական և ռեժիսորական մանրակրկիտ աշխատանք, անմոնտաժ բայց դինամիկ կյանք՝ ժամանակի ու տարածության մեջ.... Դերասանների ԱՆՍՈՒՏ գոյությունը բեմում կտրում է անհամ իրականությունից՝տանելով գունեղ ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ ազնիվ ապրումներն են մարդու «բջիջները»,և հոգին բաց է աշխարհի համար։ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա #N707 ներկայացումը հենց այդպիսին էր։ Հրաչյա Հարությունյանի բեմադրած այս պատմությունը հյուսվում էր երկու նրբանկատ ու պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ.Հրաչյա Հարությունյանի և Լուիզա Ղամբարյանի երեք մետամորֆոզները շքեղ էին, տարբեր, էքսցենտրիկ և երեքն էլ վախեցնելու չափ ազնիվ ու դետալներով աշխատած։
Հրաչը.....տարիների ընթացքին իր հմայքն առավել ցայտուն ու իր արտիստիզմի բազմաշերտությունն անհավանական խորը.. Բեմում,թե բեմից դուրս՝ անհատակ....
Լուիզան... նկարագրել անկարող եմ, նայել է պետք։
Հ.Գ. Երբ հանդիսատեսի դերում այնքան ես տարվում դերասանների խաղով, որ լրիվ մոռանում ես, թե ներկայացման ես եկել, ու ԱՊՐՈՒՄ ԵՍ բեմում՝ քո ընկերների կերտած պերսոնաժներով, նրանց ցավով, ուրախությամբ ու Սիրով։

Նազենի Հովհաննիսյան