Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Քեթի Փերին հանդիպում է հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի հետ:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ նրանք միասին են անցկացրել վերջին մի քանի հանգստյան օրերը: Փերին ներկա է գտնվել Բլումի և սուպերմոդել Միրանդա Քերի որդու` Ֆլինի 5- ամյակին նվիրված տոնակատարությանը:

Բացի այդ, 39-ամյա դերասանին ու 31-ամյա երգչուհուն անցած ամսվա ընթացքում պարբերաբար միասին են նկատել տարբեր առիթներով: