Կարտոֆիլի դիետա դիետաներն անթիվ-անհամար են:

Չորսօրյա դիետա․

Առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200 գ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին՝ աղցան (200 գ կարտոֆիլ, 1 ձու, սոխ և քացախ): Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:

Յոթօրյա դիետա․

Պետք է օրական 8 միջին չափի կարտոֆիլ ուտել՝ առանց աղի և յուղի: Պատրաստելու լավագույն միջոցը այն ջեռոցում եփելն է կամ մոխրի մեջ: Միակ բանը, որ կարող եք ավելացնել, չորացած կանաչին է: Պետք է մոռանալ հյութերի, ալկոհոլի, սուրճի մասին: Խմեք միայն ջուր և ինչքան հնարավոր է շատ:

Արդյունքը

Այս դիետաների շնորհիվ Դուք կկորցնեք օրական 500 գ․ 2 շաբաթում կարելի է նիհարել մինչև 8 կգ: Սակայն շատ տարվել այս դիետայով խորհուրդ չի տրվում, քանի որ կարող եք լուրջ վնաս հասցնել Ձեր առողջությանը: