Երեկ Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կայացավ ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։

Իհարկե, բոլորի քննարկման թեման էր Լեոնարդո Դի Կապրիոյի՝ մրցանակ ստանալ-չստանալու հարցը։ Դերասանը վերջապես ստացավերկար սպասված «Օսկարը»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։ Նրան հաղթանակ բերեց «Վերապրածը» ֆիլմը։ 

Բրի Լարսոնը «Օսկար» ստացավ կնոջ լավագույն դերակատարման համար («Սենյակ»)։

«Լավագույն ֆիլմ» ճանաչեց ռեժիսոր Թոմ Մաքքարթիի «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) կինոնկարը։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակը նվաճեց հունգարական «Սաուլի որդին»։

«Լավագույն փաստագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Օսկար» ստացավ երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին «Էմի» կինոնկարը: