Չե՞ք կողմնորոշվում նախաճաշին ինչ պատրաստել։ YN.am (Yerevannews.am Երևան նյուզ լրատվական կայք)-ը Ձեզ է առաջարկում արագ պատրաստվող և առողջ տարբերակ։

Օմլետ բանջարեղեններով

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 4 ձու
  • 1 դդմիկ
  • 1 քաղցր պղպեղ
  • 2 լոլիկ
  • 1 հատ սոխ
  • կանաչի
  • աղ
  • պղպեղ
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը.

Բանջարեղենը կտրել խորանարդիկներով, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել քաղցր պղպեղ, շարունակելով տապակելը՝ հերթականությամբ ավելացնել դդմիկը, լոլիկը, մանրած կանաչին և փակ թավայի մեջ պահել ևս 1-2 րոպե: Ձուն լցնել բանջարեղենի վրա, հարթեցնել, կափարիչով փակել և թողնել ցածր կրակին՝ մինչև ձուն կեփվի:

Բարի ախորժակ։