Եթե մատների ծայրերը հաճախ սառչում են նույնիկ տաք եղանակին, պատճառները կարող են տարբեր լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

Ֆիզիոլոգիական պատճառներ

Եթե մատների ծայրերը մշտապես սառն են, պատճառը կարող են ֆիզիոլոգիական առաձնահատկությունները լինել:

Արյան շրջանառության խանգարումը ձեռքի մատների սառնության առավել տարածված պատճառներից է: Կան մարդիկ, որոնց վերջույթներում ի ծնե արյունը դանդաղ է շրջանառվում: Միաժամաակ, արյան վատ շրջանառությունը կարող է կապված լինել նաև որոշ հիվանդությունների՝ խոլեստերինի բարձր մակարդակի, սրտի հիվանդությունների և այլնի հետ:

Ցածր ճնշում: Ձեռքերը տաք պահեք, իսկ ձմեռը պարտադիր ձեռնոց կրեք:

Սթրեսներ: Սթրեսի ժամանակ արյան մեջ ընկնում է մեծ քանակությամբ ադրենալին, ինչի հետևանքով ձեռքի մատները սառչում են: Որպես կանոն, սթրեսից հետո ձեռքերը տաքանում են:

Ծխել: Նիկոտինը անոթները նեղացնող հատկություն ունի. դրան առաջինը արձագանքում են վերջույթների փոքր անոթները:

Հիվանդություններ, որոնց պատճառով սառչում են մատները

Անեմիա: Ձեռքերի սառը մատները արյան կարմիր գնդիկների պակասի կամ արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի հետևանք են: Դրա պատճառով նվազում է թթվածով հագեցածության մակարդակը, ինչի հետևանքով ձեռքերը սառչում են:

Հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի գործառույթների նվազում: Օրգանիզմի գործառույթների մեծ մասը դանդաղում է, ինչը հանգեցնում է ձեռքերի մատների սառչելուն:

Ռեյնոյի համախտանիշ՝ արյունատար անոթների կծկում՝ ի պատասխան ցրտի կամ սթրեսի: Նոպայի ժամանակ մարդը զգում է սառնություն, ծակծկոց և թմրություն ձեռքերի շրջանում:

Աուտոիմունային հիվանդություններ: Այդ հիվանդություններից են՝ սկլերոդերման, ռևմատոիդ արթրիտը, կարմիր գայլախտը և այլն: