Մարտի 20-ին ժամը 19:00–ին Երևան Պլազայի  7-րդ հարկում տեղի կունենա «ArmMod Fashion» նախագծի առաջին ցուցադրությունը, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնելու Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի  ուսանողները և շրջանավարտները:  Երիտասարդներին աջակցելու, քաջալերելու և ոգևորելու նպատակով  ցուցադրությանը մասնակցում է նաև հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը, ով նույնպես այդ բուհի ուսանող է եղել և պատրաստ է  օգնելու սկսնակներին:

Հագուստները ցուցադրելու են քաղաքի լավագույն մոդելները: Ցուցադրությունից հետո տեղի կունենա դիզայներ Արմինե Այանյանի արդեն իսկ սիրված AMI MANAY բրենդի աքսեսուարների ցուցահանդես-վաճառք, ով միայն այդ երեկոյի համար սահմանել է 40% զեղչ : AFTERPARTY-ին շարունակվելու է   El  SKY  BAR-ում  DJ  DONZ-ի երաժշտության ներքո: 

Ցուցադրություններին ներկա կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ և հայտնի հյուրեր, ովքեր իրենց ներկայությամբ էլ ավելի կոգևորեն երիտասարդներին: Նախագծին միացել են քաղաքի լավագույն մոդելները, մի շարք ընկերություններ և լրատվամիջոցներ:

Նախագծի նշանաբանը՝ «ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է»

Fashion Show-ի մուտքը հրավիրատոմսերով  և տոմսերով:

Տոմսերի արժեքը 3000 դրամ:

Հեռ. 095 21 61 35

AFTERPARTY – մուտքն ազատ է: