Բոլոր կանայք երազում են փայլուն և առողջ մազերի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում է մի բնական բաղադրիչներից կազմված մի բաղադրատոմս, որը կօգնի լուծել այս խնդիրն ու հասնել Ձեր երազանքին:

Ձեզ անհրաժեշտ է միայն կարմիր սոխ։ Այն հարուստ է ծծումբով, ինչը խթանում է մազերի աճի համար շատ կարևոր կալոգենի արտազատումը: 

2-4 հատ սոխը կտրատեք և քամեք հյութը: Քսեք մազերին և զգուշորեն մերսեք: Թողեք հյութը մնա 15րոպե: Եթե ժամանակ ունեք, կարող եք թողնել կես ժամ: Դրանից հետո մազերը սովորականի պես լվացեք:

Ամսական երկու անգամ կատարեք այս գործողությունը: Առաջին արդյունքները կտեսնեք արդեն մեկ ամիս կանոնավոր կերպով օգտագործելուց հետո: Այս բաղադրատոմսը շատ օգտակար է, այն ոչ միայն լավացնում է մազերի որակը, այլև վերականգնում է գլխամաշկը: