Ձիթապտղի յուղը զարմանալի արտադրանք է, որի օգտակարության մասին գիտի գործնականում յուրաքանչյուրը: Այն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև կոսմետոլոգիայում:

Դա պայմանավորված է բաղադրության մեջ առկա բազմաթիվ օգտակար նյութերի առկայությամբ: Շատ կանայք ձիթապտղի յուղն օգտագործում են մաշկի խնամքի համար, այն բարենպաստ ազդեցություն ունի նաև մազերի վրա:

Ձիթապտուղը յուրահատուկ բույս է, որի պտուղները պարունակում են մեծ թվով ճարպաթթուներ, վիտամիններ և ֆոսֆոլիպիդներ: Հենց դրանք են օգտագործելիս ապահովում դրական արդյունք: Յուղն անպայման պետք է լինի բարձր որակի և միայն սառը քամված, քանի որ դրանից է կախված վերջնական արդյունքն ու մազերի առողջությունն ընդհանրապես:

Ձիթապտղի յուղի օգտակար հատկությունները

Զարմանալի է, սակայն կոսմետոլոգները պնդում են, որ ձիթապտղի յուղը կատարյալ կերպով համապատասխանում է ցանկացած տիպի մազերի ու մաշկի: Այն ազդում է հետևյալ կերպ.

  • Վնասված մազերի վերականգնում, որը իրականանում է շնորհիվ բաղադրության մեջ առկա ճարպաթթուների: Ներթափանցելով ներս՝ յուղն ակտիվ կերպով վերականգնում է ճյուղավորված մազերի ծայրերի կառուցվածքը:
  • Մազարմատների վերականգնում, ինչը կանխում է անբնական մազաթափությունը։
  • Մազերի ուժեղացված սնուցում, որը խթանում է դրանց արագ աճին։
  • Սպիտակ մազերի առաջացման կանխում՝ ի հաշիվ պարունակվող երկաթի մեծ քանակի։
  • Մազերի պաշտպանություն արտաքին գործոնների բացասական ազդեցությունից (բարձր ջերմաստիճան, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ցածրորակ ջուր)։
  • Գլխի մաշկի խոնավացում, բուժում թեփից կամ այլ մաշկային խնդիրներից։
  • Մազերի արտաքին տեսքի բարելավվում, բնական փայլի և փափկության ապահովում:

Ձիթապտղի յուղի օգտագործումը մազերի համար

Շատ հաճախ ձիթապտղի յուղը որպես հիմք է օգտագործվում մազերի համար նախատեսված դիմակներ պատրաստելիս: Իրականում այն կարելի է նաև առանձին վերցրած օգտագործել որպես բավականին արդյունավետ միջոց: Ընդհանուր առմամբ ձիթապտղի յուղը հրաշալի կերպով համադրվում է ամենատարբեր եթերների, բույսերի թուրմերի, մեղրի, կիտրոնի հյութի, սուրճի, կոնյակի և ձվի դեղնուցի հետ: Մազերի վիճակից և պահանջից ելնելով, կարելի է խառնել մի քանի բաղադրիչ և դրանք օգտագործել փոխնիփոխ:

Օգտագործելը բավականին հեշտ է: Նախապատրաստման փուլում հարկավոր է մի փոքր տաքացնել ձիթապտղի յուղը՝ մինչև հարմարավետ՝ 37 ջերմաստիճան, ինչը կնպաստի յուղի առավել խորը ներթափանցմանը:

Պատրաստի դիմակը պետք է քսել չոր մազերին՝ սկսելով արմատների գոտուց: Յուղի հավասարաչափ բաշխման համար կարելի է օգտագործել սանր: Այնուհետև հարկ է մազերը փաթաթել սրբիչով՝ նախօրոք հագնելով պոլիէթիլենե գլխարկ:

Գործընթացի տևողությունը պետք է լինի 30 րոպեից ոչ պակաս: Դիմակը լվանում են սովորական շամպունով՝ միչև լրիվ մաքրվելը:

Կարելի է օգտագործել նաև ցանկացած լվացող միջոց։ Մազերի խնամքի համար գործողությունը պետք է կատարել շաբաթական մեկ անգամ, իսկ բուժման անհրժեշտության դեպքում՝ երկու։