Եթե դուք չեք օգտագործում մայոնեզ, կարող եք այն փոխարինել սոուսով, որը համով չի զիջում և ավելի օգտակար է։

Սոուսը պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 3 ճաշի գդալ զեյթունի ձեթ
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ կամ խնձորի քացախ
  • 1 թեյի գդալ մանանեխ
  • 7 ճաշի գդալ թթվասեր
  • Աղ 
  • Պղպեղ

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև միասեռ զանգված դառնա։

Այս սոուսը հարմար է բոլոր այն կերակրատեսակներին, որտեղ մայոնեզ է պահանջվում։