Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ, առողջ եւ փափուկ մաշկ, ապա ամեն օր առավոտյան կամ երեկոյան դեմքն օճառով լվանալու փոխարեն օգտվեք այս միջոցից։

Վերցրեք վարսակահատիկի փաթիլները, մանրացրեք դրանք, լցրեք ափի մեջ, վրայից տաք ջուր ավելացրեք, քսեք դեմքին, մերսող շարժումներով տրորեք դեմքը։

Նման պրոցեդուրայից անմիջապես հետո կարող եք նկատել, որ մաշկը հարթ ու նուրբ է դառնում։ Վարսահատիկի փաթիլներն ունեն հակաբորբոքային հատկություն, ուստի այն խորհուրդ է տրվում յուղոտ, զգայուն, լայն ծակոտկեններով մաշկին։

Ի տարբերություն օճառների եւ դեմքի գելերի՝ վարսակահատիկի փաթիլները չեն չորացնում մաշկի վերին շերտը եւ չեն նպաստում մաշկի կարմրությանը։
Այս տարբերակով մաշկը լվանալուց հետո կնկատեք, որ ծակոտկենները նեղացել են, նվազել են բորբոքային պրոցեսները եւ մաշկն առողջ գույն է ստացել։

վարսակահատիկի փաթիլներն ունակ են մաշկից հանել կուտակված թույները, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսների առաջացմանը։

Հենց սրանով են պայմանավորված այն եզակի դեպքերը, երբ դեմքը լվանալու սկզբում մաշկային խնդիրները սրվում են, բայց բարեբախտաբար, պետք չէ անհանգստանալ, քանի որ այդպիսով մաշկից դուրս են գալիս թունավոր նյութերն ու մաշկը որոշ ժամանակ անց ամբողջությամբ բուժվում է։