Յուղոտ մազերի համար նախատեսված թուրմ հալվեից (алоэ)

Հալվեն նպաստում է մազարմատների ամրապնդմանը, կանխում է ավելորդ յուղարտադրությունը, բարելավվում է արյան հոսքը դեպի գլխամաշկ: Հալվեից թուրմ պատրաստելը շատ դյուրին է:

Վերցրու բույսի մի քանի տերև, մանրացրու դրանք և վրան լցրու 100 մլ օղի: Մեկ շաբաթ պահիր այն մութ տեղում, և թուրմը պատրաստ է:
Այն կարող ես օգտագործել ամեն օր` տրորելով գլխամաշկի մեջ: Բացի այդ նույն թուրմը կարող ես խառնել տարատեսակ դիմակներին և ստանալ գերազանց արդյունք:

Մազերի դիմակ հալվեով և մեղրով

Բաղադրությունը. 1թ/գ հալվեի հյութ, 1թ/գ հնդյուղ (касторовое масло), 1թ/գ մեղր: Խառնիր բոլոր բաղադրիչները և մերսիր ստացված զանգվածով գլխամաշկը, ապա գլուխդ փաթաթիր պոլիէթիլենով և վրայից` սրբիչով: 15 րոպե անց կարող ես լվանալ:

Այս դիմակն ամրապնդում է մազարմատները, խոնավեցնում մազերը, նվազեցնում յուղարտադրությունը և կանխում մազերի կոտրատումը:

Կիտրոնով դիմակ

Կիտրոնի թուրմը հզոր միջոց է յուղոտ մազերի համար, այդ իսկ պատճառով այն պետք է կիրառել զգուշորեն, հակառակ դեպքում կառաջանա խիստ չորություն:

Նախ անհրաժեշտ է քամել 1 կիտրոնի հյութը և խառնել այն 200 մլ. օղու հետ: 1 շաբաթ մութ տեղում պահելուց հետո կարելի է ամեն օր քսել մազարմատներին: