Այս զարմանալի դոնդողը մեկ բաժնի մեջ պարունակում է ընդամենը 200 կկալ, շատ գեղեցիկ տեսք ունի և կարող է փարատել ցանկացած քաղցրակերի «կարոտը» այդքան սիրելի քաղցրավենիքի նկատմամբ:

Բաղադրություն. 

  • 150 գր «թթված կաթ» (ряженка)
  • 150 գր «եփած կաթ». կարելի է ստանալ՝ կաթը եռացնելու և հավասարապես երկար ժամանակ կրակին պահելու միջոցով:
  • 50 գր ջուր
  • 10 գր ժելատին
  • 1 թեյի գդալ ցիկորի
  • շաքարի փոխարինիչ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը.

1. Չոր ցիկորին «բացել» քառորդ բաժակ եռացող ջրի մեջ

2. Ոչ լիքը բաժակ եփած կաթի մեջ ավելացնել ժելատինը՝ խառնելով, եփել թույլ կրակի վրա, մինչև միատարր զանգված դառնալը (չհասցնելով եռման աստիճանի):

3. Ցիկորիի և ժետինա-կաթնային զանգվածները խառնել:

4. Սառելուց հետո ստացված խառուրդին ավելացնել «թթված կաթն» (ряженка) ու շաքարի փոխարինիչը, խառնել:

5. Լցնել ձևավոր ափսեների մեջ, 30 րոպեով տեղադրել սառնարանում:

Պարտաստ է, վայելեք...

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )