Երգիչ Արամ Սարգսյանը (Aram MP3) չեղարկել է համերգը և որոշում է կայացրել անցկացնել համերգն այն օրը, երբ Արցախում ծավալված գործողությունները կավարտվեն: Այդ օրը արտիստն անվանել է կրկնակի հաղթանակի օր: Այս մասին երգիչը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու և համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգը կայանալուն: Պիտի անկեղծ լինեմ ու նշեմ, որ ինձ համար նույնպես շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը և նման ծանր հոգեվիճակով ելույթ ունենալը, որի միակ շարժառիթը եղել է հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, իսկ նպատակը՝ որևէ կերպ մեր բանակին սատար կանգնելը: Հարգելով հանրության կարծիքը՝ մենահամերգս տեղափոխում եմ մեր բանակի նոր հաղթանակը տոնելու օրը: Իսկ նպատակը մնալու է նույնը՝ համերգի ողջ հասույթը փոխանցել ԼՂՀ Պաշտպանության Բանակին:
Փա՛ռք Հայոց Բանակին և Հայ Զինվորին»: