Կուգել կոչվող ուտեստը հրեական ավանդական ճաշատեսակ է, որը պատրաստվում է ինչպես կարտոֆիլից կամ վերմիշելից, այնպես էլ մրգերից կամ հտապտուղներից: Այս իրենից ներկայացնում է շրջանաձև կարկանդակ:

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 հատ ցուկինի
  • 4 կտոր սխտոր
  • 2 հատ գազար
  • 1 հատ սոխ
  • 3 հատ ձու
  • 4 ճգ ձիթապտղի յուղ
  • Չորածրած ռեհան
  • Պաքսիմատ
  • Մաղադանոս
  • Աղ
  • Սև պղպեղ (աղացած)

Մաքրեք կարտոֆիլը, գազարն ու սոխը: Լվացեք ցուկինին: Մեծ քերիչով անցկացրեք բանջարեղենը և մանր կտրատեք սխտորը: 

Խառնեք բանջարեղենը պաքսիմատի կտորների հետ, ավելացրեք ձուն, մանրացված մաղադանոսը, ռեհանը, աղն ու պղպեղը: Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները:

Ստացված բանջարեղենային զանգվածը տեղադրեք նախապես ձեթապատված տարանների մեջ, ավելացրեք ևս մի փոքր ձիթապտղի յուղ և թողեք 180 աստիճան տաքացված ձեռոցում 50-60 րոպե:

YerevanNews.am լրատվական կայք