6 տարեկան էի, երբ նա ծնվեց: Մանկապարտեզում անկյուն էի կանգնած, երբ ներս մտավ դաստիարակս և ասեց."Քույր ես ունեցել. իր շնորհիվ ազատված ես պատժից:

Ծնողներս ինձ վստահեցին նրա անվան ընտրությունը` ԱՆՈՒՇ!

Առաջին երիտասարդ, փխրուն, բայց անկոտրուն ու հաջողակ աղջիկ պրոդուսերն էր Հայաստանում։ Համերգների կազմակերպիչները անվանում էին նրան «Железная Леди» ։ Մինչ այսօր Նա ինձ ազատում է տարբեր անկյուններից։

Ի՛մ գանձ, ի՛մ արև, ի՛մ Անուշ Քույր, բարով ես ծնվել՛! Շնորհավո~ր. եղիր միշտ արևի պես ջերմ,լուսնի պես խորհրդավոր, երկրագնդի պես ամուր ու տիեզերքի չափ անսահման։ Աստված թող միշտ Քեզ Պահապան լինի:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է երգիչ Անդրեն: