Երեկ՝ հունիսի 7-ին,  Վրաստանի Բաթում քաղաքում վերջապես տեղի ունեցավ Maroon 5  խմբի այդքան սպասված համերգը։ Ինչպես հաղորդում է վրացական ամբեբի.գե կայքէջը, համերգի ժամանակ տեղի է ունեցել անսպասելին:

Համերգի ժամանակ անսպասելի բեմահարթակ է բարձրացել վրացական հայտնի էրիսիոնի խումբը և Ադամ Լիվայնի հետ կատարեցին երգից մի հատված:

Ըստ կայքէջի, Ռոք խմբին գրավել է Վրաստանը , նրանց երաժշտությունը և հատկապես նրանց ուտեստները:

Թեև համերգի ժամանակ անձրև է տեղացել, բայց դա չի խանգարել նրանց երկրպագուներին մինչև վերջ մնալ և ունկնդրել նրանց կատարումները:

Նշենք, որ համերգը սկսել է երեք ժամ ուշացմամբ:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝