- Շնորհավորում եմ ձեզ նոր տեսահոլովակի համար: Ներկայացնում եք գործիքային երաժշտություն, ունե՞ք մասնագիտական կրթություն:

- Անչափ շնորհակալ եմ։ Այո, սովորել եմ Երգի պետական թատրոնում,իսկ այժմ սովորում եմ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում ժող վոկալ բաժնում։

- Տեսահոլովակում խոսքեր չկան, միայն երաժշտություն է ու մարմնի լեզուն ` պարը : Ինչպես ընտրեցիք ովքեր են նկարահանվելու ձեզ հետ :

- Ցանկությունը իմն էր որ տեսահոլովակի մեջ լիներ հարվածային գործիք,շեփորներ և պարի խումբ,իսկ այտ ամենը ինձ ապահովեցին իմ ընկերները,իսկ դերասանուհուն դժվարությամբ ընտրեցինք։

- Նոր աշխատանքի նպատակը , ասելիքը որն է , ինչու ցանկացաք այն տեսահոլովակի տեսքով ներկայացնել հասարակությանը:

- Երաժշտությամբ և տեսալովակով ցանակացա ներկայացնել իմ ոճը:

- Կան հայտնի երգիչներ ովքեր արդեն իսկ համագործակցության համար դիմել են ձեզ :

- Այո,համագործակցել եմ տարբեր ազգի երգիչ երգչուհիների հետ,եղել են առաջարկներ Հնդկաստանից,Ռումինիայից և Գերմանիայից։

- Ամեն դեպքում դաշտում նորեկ եք մոտեցումով , ոճով ինքներդ ինչ երաժշտություն եք նախընտրում լսել:

- Ոճը ինձ համար այդքան էլ նշանակություն չունի այս պարագայում ։Նախընտրում եմ լսել յուրահատուկ երգ և երաժշտություն: