Շատ են ինչ- որ խոսում Սինգապուրից, բերում են նրանց կառավարման կամ տնտեսական մոդելը՝ որպես օրինակ։ Շատերի պես ես էլ եղել եմ այնտեղ, տեսել եմ ու լսել լայն բացված աչքերով։ Մի քանի ՇԱՏ հետաքրքիր փաստ՝ Սինգապուրի մասին։

Սինգապուրում աղբը սխալ տեղ թափելու, աղտոտելու,Վանդալիզմի( պատերին նկարել ևն) համար , ոչ լեգալ էմիգրացիայի, պիրոտեխնիկայի վաճառքի համար և այլն պատիժ է սահմանված՝ ՄՏՐԱԿԻ 3-24 հարված։ՕՐԻՆԱԿԱՆ։

Ինչպե՞ս են մտրակում. հատուկ սարքով փակվում է ամբողջ մարմինը՝ ՄԵՐԿ թողնելով նստելու թշերը (3-րդ հարվածից արդեն միսը ճեղքվում է, հասնում ոսկորին,մկանները կարող են ճեղքվել, բացվել, կարճ ասած մահվան ավարտով կամ խելագարությամբ կարող է ավարտվել ԱՐԴԵՆ 5- րդ հարվածից հետո) ։ Տուրիստ լինես թե կին՝ խախտումը խախտում է։

ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ԿԱ ՄԱՀԱՊԱՏԻԺ. ամեն ուրբաթ առավոտյան 6.00- ին կախում են։
Հենց էդպես, ԿԱԽԱՂԱՆ ԵՆ ՀԱՆՈՒՄ։ 21- րդ դարում։

Մահապատժի ենթարկվածների Թիվը երբեք չեն հրապարակում։

Ծամոնն արգելված է ... Հազվագյուտ կարող են գնել դեղատնից միայն չափահասները՝ԱՆՁՆԱԳՐՈՎ, հականիկոտինային ծամոնը, այն էլ բժշկի թղթով։

Ժամանակին այսպես են պայքարել ծամոնները այստեղ- այնտեղ կպցնելու դեմ. օրենքը պահպանում են մինչև օրս։

Ծխել կարելի է ՄԻԱՅՆ սահմանված տեղերում, որոնք շատ չեն։

Երբեք ոչ ոք իրավունք չունի ֆեյսբուքով հայտնել ԿԱՐԾԻՔ որևէ ազգության կամ կրոնի հետ կապված, որը կարող է դիտարկվել իբրև վիրավորանք կամ զրպարտություն։ ( Հայ առաքելական եկեղեցու ու հավատավորների դեմ խոսողներին հիշեցի էլի)
Առհասարակ, երբ ես սեղանի շուրջ նստած ազատորեն զրուցում էի մեզ հյուրընկալած շատ խելացի կնոջ հետ, ներկա հայուհին ինձ ասաց, որ զգույշ լինեմ, որովհետև այստեղ ՉԻ ԿԱՐԵԼԻ այդքան ազատ լինել, ինչին ես ընդդիմացա իհարկե, որովհետև մեր երկրում սովոր ենք ՈՎ ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ Է, ԱՍԻ, անգամ եթե դա ամենավերջին տխմարությունն է...)

Հ.Գ. Կարճ ասած, սա այն փոքրաթիվ քանակն է հստակ օրենքների, որոնք Սինգապուրը դարձրել են այդպիսին։

Բայց մի բանն էլ է փաստ, որ Տուրիստական առումով, նրանք ինձ փորձում էին գոհացնել այնպես, որ ես ցանկություն ունենամ էլի գնալու, տանելու այլ տուրիստների ու տարածելու իրենց երկրում տեսածն ու լսածը։ Եվ ես շատ զգացված էի ու ազդված՝ այդ վերաբերմունքից։ 

Մեկ էլ ամենաթանկ փաստն այն էր, որ իրենց Խմելու ջրի ռեզերվուարները պահում էին աչքի լույսի պես՝ դրական ու մաքուր լիցքեր հաղորդելով կենսական կարևորության երևույթին՝ ջրին։

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: