Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացնում է իր և դուդուկահար Գևորգ Այվազյանի առաջին համատեղ աշխատանքը: Երգը կոչվում է «Հին ճանապարհով»: Երաժշտության ու խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը:


«90-ականներ... պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը:
Ամիսներ առաջ, երբ նկարահանում էինք այս տեսահոլովակը, դեռ գարուն էր ու արևը շողում էր յուրահատուկ փայլով: Ուզում եմ այս տեսահոլովակի միջոցով հայկական արևն ուղարկել Հայաստանից հեռու գտնվող իմ բոլոր հայրենակիցներին: Երջանիկ կլինեմ, եթե այս երգն ու դուդուկի քաղցր հնչյունները առիթ դառնան թեկուզ մեկ հայի, թեկուզ կարճ ժամանակով կամ էլ թեկուզ մտովի ՏՈւՆ վերադառնալու»,-տեսահոլովակը մակագրել է երգչուհին:

Նշենք, որ այս տարվա ընթացքում «Իմ բաժին սերը» և «Hetdimo» տեսահոլովակներից հետո այս տեսահոլովակը երգչուհու 3-րդ աշխատանքն է: