Tert.amLife-ը գրում է.

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն Լիկա Մեսրոպյանը բաժանվել են: Խոսակցությունների առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջին շրջանում Խորենին ավելի հաճախ տեսնում են ավագ որդու՝ Արմենի հետ: Tert.am Life-ն այս մասին խոսել է դերասանի կնոջ՝ Լիկայի հետ:

«Արդեն սովորել ենք, որ պարբերաբար նման խոսակցություններ են տարածվում: Նորմալ եմ վերաբերում դրան, բնական է, որ պետք է բացասական խոսակցություններ տարածվեն, թեև արդեն հետաքրքիր չէ: Մեկ տարի առաջ էլ էին նման բան ասում»,- ասաց Լիկան: Ինչ վերաբերում է այն փաստին, որ խոսակցությունների տեղիք է տվել, որ Խորենն ավելի շատ ժամանակ է հատկացնում ավագ որդուն՝ Լիկան պատասխանեց. «Արամը դեռ փոքր է, իսկ Արմենի հետ Խորենն այժմ նկարահանումների է լինում: Բացի այդ, իր ավագ որդին է, իհարկե, միշտ պետք է շփվեն, երեխայի կողքին լինի: Չեմ հասկանում՝ ինչու է դրա համար նման խոսակցություններ տարածվում: Արամն անընդհատ ինձ հետ է, քանի որ ես եմ իրեն խնամում: Խորենն էլ է հաճախ նրա հետ դուրս գալիս զբոսնելու ուղղակի խուսափում է մարդաշատ տեղերից»,- ասաց Լիկան:


Դերասանուհին նշեց, որ երկու եղբայրները պարտադիր շփվում են իրար հետ. «Նրանց շփումը պարտադիր է, բա հարազատ եղբայրներ են: Ես Խորենի մեծ որդուն սիրում եմ այնպես, ինչպես Արամին, որովհետև նույն պապայի բալիկներն են»:

Նշենք, որ այսօր Լիկան Արամի հետ մեկնելու է Գերմանիա, որտեղ բացվելու է «Լակիի» մասնաճյուղը,, սակայն սա չի նշանակում, թե զույգը բաժանվել է: Լիկային ուղեկցելու է սկեսուրը: Առաջին անգամ է, որ զույգը մոտ մեկ ամիս հեռու է լինելու իրարից: